Home / Հայաստան / Նախարարը բիոզուգարանների համար 100 մլն չէր վճարի, բայց «դրանք ամենալավն են»

Նախարարը բիոզուգարանների համար 100 մլն չէր վճարի, բայց «դրանք ամենալավն են»

Այս տարվա ապրիլին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնած Վահրամ Ավանեսյանը 100 միլիոն դրամ երկու բիոզուգարանների համար չէր վճարի: Այս մասին նա հայտարարել է այսօր ՀՀ կառավարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից 2010 թվականին կայացրած բիոզուգարաններ գնելու մասին որոշմանը:

«Եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ապա, այո, ես չէի տա այդքան գումար երկու զուգարանի համար: Բայց այդ զուգարանների գինը համապատասխանում է որակին: Դրանք ամենալավն են, տարբեր երկրներում տեղադրվում են և, վիճակագրության համաձայն, դա ավելացնում է տուրիզմը», – ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Ըստ նրա՝ տուրիզմի ավելացումը, սակայն, լրագրողները չեն կապում տեղանքում կողմնորոշման նշանների տեղադրման, զուգարանների տեղադրման հետ:

«Ես ուզում եմ հասկանալ՝ եթե 30 միլիոն դրամանոց լինեին, ձեզ մոտ հարց կառաջանա՞ր, թե՞ ոչ: Հայաստանին զուգարաններ պե՞տք են, թե՞ ոչ»,- ասել է Ավանեսյանը:  

Tekali Taxi