Home / Հայաստան / Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի. Իվանիշվիլի

Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի. Իվանիշվիլի

Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի: Այս մասին երեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Եվ սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին, այնպես որ, մենք քննարկում ենք մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրները»,- Իվանիշվիլիի խոսքերն է փոխանցում Georgia Online-ը:

Իվանիշվիլին նման պատասխան է տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի՝ Վրաստանի կառավարության անդամների՝ Երևան հաճախակի կատարվող գործուղումների մասին հարցին:

Կարճ ժամանակահատվածում Հայաստանում արդեն եղել են Վրաստանի Պաշտպանության և Ներքին գործերի նախարարները, ինչպես նաև գլխավար դատախազը: 

Tekali Taxi