Home / Հայաստան / Պատերազմի դեպքում Ռուսաստանում հանրային կարծիքը կլինի Հայաստանի կողմը. փորձագետ

Պատերազմի դեպքում Ռուսաստանում հանրային կարծիքը կլինի Հայաստանի կողմը. փորձագետ

Մոսկվան շահագռգռված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք զինված հակամարտության սկզբի հեռանկարից: Այն միշտ ունեցել է և կունենա կանխարգելիչ դեր: Մոսկվան չի կարող ամբողջովին և անվերապահորեն ընդունել կողմերից մեկի դիրքորոշումը, բայց Ռուսաստանը Հայաստանի առջև որոշակի պարտականություններ ունի և պետք է դրանք իրականացնի: Այս մասին Vesti.Az-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչյովը:

«Չգիտեմ՝ այդ մասին հատուկ ուսումնասիրություններ եղել են, թե ոչ, բայց կարող եմ ենթադրել, որ ղարաբաղյան հակամարտության թեժացման դեպքում Ռուսաստանում հանրային կարծիքը կլինի Հայաստանի կողմը»,- նշել է նա:

Փորձագետի խոսքով՝ ՌԴ-ն, հասկանալի պատճառներով, պատրաստ չէ դիրքորոշում ընդունել կողմերից մեկի օգտին:

«Ռուսաստանը Հայաստանի հետ սերտ կապեր ունի: Ռուսաստանում բավական մեծ թվով հայկական սփյուռք կա: Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը ուզում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նաև Ադրբեջանի հետ: Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքն էլ ավելի բազմանդամ է, քան հայկականը: Այս իրավիճակում ավելի լավ է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով:

Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթաց մոտակա ժամանկներս չի գրանցվի: Սերնդափոխություն է պետք, միգուցե նաև՝ երկուսը: Հիշեք նմանատիպ այլ համաշխարհային նախադեպերը:

Չի բացառվում, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կփորձի վիճահարույց հողերի հարցը ուժով լուծել: Ադրբեջանի տնտեսական ներուժն ավելի մեծ է, քան Հայաստանինը, իսկ ռազմականը՝ շարունակելու է աճել»,- նշել է Կալաչյովը: 

Tekali Taxi