Home / Հայաստան / Եվս մեկ հրդեհ «Սպայկայում». այրվել են պոլիէթիլենային թաղանթներ

Եվս մեկ հրդեհ «Սպայկայում». այրվել են պոլիէթիլենային թաղանթներ

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում «Սպայկա» ընկերության 1-ին հարկում: Հրշեջ-փրկարարներն ահազանգը ստացել են 07:50-ին: Հրդեհը մեկուսացվել է 08:14-ին, մարվել՝ 08:19-ին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը, այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ: 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին «Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհը փրկարարները մարում էին 14 ժամ: «Սպայկան» զբաղվում է բերքի մթերումով, արտահանմամբ և բեռնափոխադրումներով: 

Լուսանկարը՝ Epress.am, մայիսի 16-ի հրդեհը

Tekali Taxi