Home / Հայաստան / Երևանյան սկանդալից առաջ մոլդովացին հյուրընկալվել էր «սիրելի Բաքվում» (ՖՈՏՈ)

Երևանյան սկանդալից առաջ մոլդովացին հյուրընկալվել էր «սիրելի Բաքվում» (ՖՈՏՈ)

Մոլդովայի խորհրդարանը ներկայացնող իրավաբան Աուրելիա Գրիգորիուն նախօրեին Երևանում հայկական կողմին մեղադրել է «Խոջալուի ցեղասպանության», «ագրեսիայի» և «ադրբեջանական հողերի 20%-ի գրավման» մեջ: Այսօր՝ հուլիսի 5-ին, պարզվել է, որ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորիշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան  գալուց երկու շաբաթ առաջ Մոլդովայի ներկայացուցիչը հերթական անգամ եղել է Ադրբեջանի մայրաքաղաքում՝ հյուրընկալվելով տեղի «Four seasons Baku» և «The Crown hotel 5 stars» հյուրանոցներում:

Այս փաստը բացահայտել է հայաստանցի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Վերջինս, ծանոթանալով Facebook սոցիալական ցանցում Գրիգորիուի էջին, հայտնաբերել է, որ իրավաբանը անընդհատ գրում է Ադրբեջանի մասին, մեջբերում է նախագահ Իլհամ Ալիևին և տեղադրում նրա լուսանկարները, «թանկագին Ադրբեջանին շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ», սերտ կապեր ունի Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և Քիշնևում ադրբեջանական դեսպանատանը ընդունելությունների է մասնակցում:

Որպես իր խոսքերի ապացույց՝ բլոգերը «Կովկասյան հանգույցի» (Кавказский узел) կայքում մոլդովացի իրավաբանի էջի լուսանկարներն է հրապարակել: 

Հիշեցնենք, որ խորհրդաժողովին Գրիգորիուի ելույթից հետո, նրան կարգի է հրավիրել հայկական խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը. «Ես չգիտեմ, թե Դուք ում պատվերն եք իրականացնում, բայց Ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի Ձեր պատվիրատուները Ձեզ շնորհակալություն հայտնեն»:

Նաղդալյանի խոսքով՝ նմանատիպ հարցերը, հատկապես ցեղասպանության մեջ մեղադրանքները, պետք է քննարկվեն այլ վայրում, փորձագետների ներկայությամբ:

Լիտվայի մարդու իրավունքների պաշտպանը, իր հերթին, նկատել է, որ ավելի լավ կլիներ՝ Մոլդովայի ներկայացուցիչը խոսեր Մոլդովայի և Մերձնեստրի մասին, այլ ոչ թե ԼՂ հակամարտության մասին, որի հետ նա ոչ մի առնչություն չունի: 

Tekali Taxi