Home / Հայաստան / Ինչպես զարգացնել տուրիզմը. ԱՄՆ դեսպանի 7 դասերը` մարզեր այցելելուց հետո

Ինչպես զարգացնել տուրիզմը. ԱՄՆ դեսպանի 7 դասերը` մարզեր այցելելուց հետո

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն անցյալ շաբաթ այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր: Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Հեֆերնը մատնանշել է այն 7 դասերը, որոնք քաղել է ուղևորության ժամանակ և որոնք, ըստ դեսպանի, զբոսաշրջության զարգացման համար ներուժ են պարունակում:

Դաս 1. Հայաստանում հիանալի մարդիկ հրաշալի բաներ են անում: Ավելի շատ ուշադրությունն ու աջակցությունը չէր խանգարի:

Դաս 2. Փոքր արտադրական ծրագրերի քրաուդֆանդինգը («ժողովրդական ֆինանսավորում»՝ մի քանի դոնորների միջոցների միավորում մեկ ծրագրին աջակցելու համար) իրական ներուժ է պարունակում: Հայաստանում դա պետք է ավելի շատ օգտագործվի:

Դաս 3. Հնագիտական տուրիզմը Հայաստանում մեծ ներուժ ունի: Առկա են մի քանի համաշխարհային կարգի տեսարժան վայրեր զբոսաշրջիկների և ուսանողների համար:

Դաս 4. «Վիրտուալ Մետաքսե Ճանապարհ» ծրագիրը Սյունիքում և Վայոց Ձարում զբոսաշրջության համար հզոր խթան կլինի: Լինելու է շուտով: Դեռևս հայտնի չէ՝ երբ:

Դաս 5. B+B հյուրանոցները (անկողին+նախաճաշ) հետաքրքիր այլընտրանքային գիշերելու տարբերակներ են առաջարկում, օրինակ՝ տնական ուտելիք: Ինչպե՞ս սա հայտնի դարձնել:

Դաս 6. Որոշ տեսարժան վայրեր անչափ հետաքրքիր են, բայց դրանց նշանակությունը մանրամասն բացատրող բրոշյուրների կարիք կա:

Դաս 7. Կա մեծ բազմազանություն՝ եկեղեցիներ, բնություն, ձիասպորտ, ֆերմաներ, քարայրներ, գինեգործական և մեղուների բազմացման ֆերմաներ, ճոպանուղի, կամուրջներ, թռչուններ: 

Tekali Taxi