ՀԱԿ-ը որոշել է՝ ով է ղեկավարելու կուսակցության հանձնաժողովները
Հուլիսի 6-ին անցկացված «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչության նիստում, հաստատվել են կուսակցության հանձնաժողովների ղեկավար կազմերը:
Մասնավորապես`
- Գագիկ Ջհանգիրյան` իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
- Վահագն Խաչատրյան` տնտեսական և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ
- Արման Մուսինյան` տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ, Եվա Ադամյան` քարտուղար
- Վլադիմիր Կարապետյան` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
- Ավետիս Ավագյան` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի նախագահ, Նունե Վարտունի` քարտուղար
- Արշակ Բանուչյան` կրթության, գիտության և մշակույթի հարցերի նախագահ, Սամվել Կարաբեկյան`քարտուղար
- Արեգ Գևորգյան` հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ
Ինչպես ասված է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ, նիստում քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովների կանոնակարգերը և գործառույթները, տարածքային ժողովներ անցկացնելու ժամանակացույցը և կուսակցության բյուջեի պարտադիր ծախսերը: