Home / Հայաստան / Ամուսնուց 25 դանակի հարված ստացած կնոջ կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Ամուսնուց 25 դանակի հարված ստացած կնոջ կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Հունիսի 28-ին՝ ամուսնու կողմից դանակի 25 հարվածի հետևանքով սրտի, լյարդի, թոքերի բազմակի վնասվածքներով Մալաթիա բժշկական տեղափոխված 29-ամյա Տաթևիկ Նիկողոսյանի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ արձագանքման խմբի ներկայացուցիչ Լիդա Մինասյանը:

«Տաթևիկին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ, այս պահին նա արդեն այնտեղ է: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա բժիշկն ասաց, որ վտանգավոր շրջանն արդեն անցել է», -նշել է Մինասյանը:

Տաթևիկ Նիկողոսյանի հետ տեղի ունեցածի մանրամասները՝ այստեղ: 

Tekali Taxi