Home / Հայաստան / Նախկին պաշտոնյան ձերբակալվել է պետական միջոցների յուրացման մեղադրանքով

Նախկին պաշտոնյան ձերբակալվել է պետական միջոցների յուրացման մեղադրանքով

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանն այսօր ձերբակալվել է, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքը:

Վիրաբյանը մեղադրվում է իրականացման ընթացքում պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու մեջ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա դիրքի չարաշահում է թույլ տվել «Հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրի իրականացման ընթացքում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ավելի վաղ մամուլում գրվել էր, թե կառավարության սուբսիդավորմամբ Արարատի մարզին տրված դիզվառելիքի 70 տոկոսը գնել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը:  

Tekali Taxi