Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանը հերքում է, թե իր որդու արյան մեջ թմրանյութ է եղել

Սուրիկ Խաչատրյանը հերքում է, թե իր որդու արյան մեջ թմրանյութ է եղել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքում է, թե իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել: Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը ձերբակալված է, նա մեղադրվում է Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ:

«Իմ իրավաբանը զբաղվում է դրանով, ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար։ Արդեն զարմանալի չէ, մարդիկ նստում, հորինում ու գրում են նման տեղեկությունները», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Սուրիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ» օրաթերթիհարցին,թե արդյոք ճիշտ է, որ փորձագիտական եզրակացությամբ պազրվել է, որ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է եղել, ասել էր. «Քանի որ արդեն այդ տեղեկությունը հրապարակվել է, ես նախաքննական գաղտնիք հրապարակած չեմ լինի, եթե ասեմ՝ այո, հաստատում եմ այդ տեղեկությունը»:

Սուրիկ Խաչատրյանը նաև հերքել է տարածված այն տեղեկությունները, թե իր որդին խաղամոլ է և բանտում մեծ գումար է տանուլ տվել:

Tekali Taxi