Home / Հայաստան / Գալիք օրերին Հայաստանում առանց տեղումների եղանակ են կանխատեսում

Գալիք օրերին Հայաստանում առանց տեղումների եղանակ են կանխատեսում

Հուլիսի 16-18-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կնվազի:

Երևանում՝ հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Tekali Taxi