Home / Հայաստան / Սյունիքի մարզում ԱԺ լրացուցիչ ընտրությունների օրը որոշվել է

Սյունիքի մարզում ԱԺ լրացուցիչ ընտրությունների օրը որոշվել է

2013 թվականի սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում (Սյունիքի մարզ) կկայանան Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Այս մասին երեկ գումարված արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նախորդ շաբաթ նշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում և վայր է դրել իր պատգամավորական մանդատը: 

Tekali Taxi