Home / Հայաստան / Ադրբեջանցի լրագրողը ցանկանում է ավլել միայն մարդկանց աչքի առաջ. նախընտրում է բանտը

Ադրբեջանցի լրագրողը ցանկանում է ավլել միայն մարդկանց աչքի առաջ. նախընտրում է բանտը

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Հադիջա Իսմայլովային, ով դատապարտվել էր 220 ժամ ողղիչ աշխատանքների, հուլիսի 17-ին աշխատանքի նոր հրավեր է ստացել: Ըստ Haqqin.az-ի՝ լրագրողն այս մասին հայտնել է Facebook-ի միջոցով:

«Դատական կատարածուներն ինձ բերեցին Հաշմանդամների վերականգնման կենտրոն և հավաքարարի աշխատանք առաջարկեցին ֆունկցիոնալ ախտորոշման բաժնում: Երբ ես հետաքրքրվեցի՝ արդյոք այդ վայրը բաց է հասարակության համար, ինձ բացասական պատասխան տվեցին, և ես հրաժարվեցի: Ես պահանջեցի ինձ փողոցները մաքրողի աշխատանք տալ և կտրականապես հրաժարվեցի աշխատել հասարակության համար անհասանելի վայրերում»,- ասել է Իսմայլովան:  

Լրագրողի խոսքով՝ իր աշխատանքի հիմնական պայմանն այն է, որ այդ ամենը տեղի ունենա հասարակության աչքի առաջ, քանի որ դա նաև իր անվտանգության երաշխիքն է:

«Ինձ ասացին, որ աշխատանքից հրաժարվելու դեպքում ինձ երեք ամսվա ազատազրկում է սպառնում: Ես պատասխանեցի, որ ոչ աշխատանքից եմ վախենում, ոչ բանտից, բայց կաշխատեմ միայն մարդկանց աչքի առաջ»,- գրել է Իսմայլովան:

Հիշեցնենք, որ Բաքվում հունվարի 26-ին կազմակերպված «Ի աջակցություն Իսմաիլիի» ակցիային մասնակցելու համար լրագրողը տուգանվել էր 400 մանաթի չափով, սակայն հրաժարվել էր վճարել տուգանքը: Քանի որ դատարանի՝ տուգանքի մասին որոշումը Հադիջա Իսմայլովայի կողմից չի իրականացվել, դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվել է 220 ժամ հարկադիր աշխատանքների:

Tekali Taxi