Home / Հայաստան / Աջափնյակում երկաթյա հենասյուներ են շրջվել՝ վնասելով մեքենաները (ՖՈՏՈ)

Աջափնյակում երկաթյա հենասյուներ են շրջվել՝ վնասելով մեքենաները (ՖՈՏՈ)

Այսօր առավոտյան Երևանի Հալաբյան փողոցի թիվ 44 հասցեում՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի մոտակայքում, ավտոճանապարհին երկաթյա սյուներ են շրջվել՝ վնասելով ավտոմեքենաներ և փակելով ավտոճանապարհը:

Ժամը 10:00-ի սահմաններում ահազանգ ստանալով՝ դեպքի վայր են մեկնել փրկարարները, որոնք ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են սյուները, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Ինչն է սյուների շրջվելու պատճառը առայժմ չի հաջողվել պարզել: Հենասյուների ընկնելուց վնասվել է «Մանանդ» տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկը: Սյուներիի մալուխներից վնասվել է ևս 4 ավտոմեքենա:

Tekali Taxi