Home / Հայաստան / Հայաստանից Վրաստան փորձել են մոտ 8 հազար դոլարի ոսկե իրեր արտահանել

Հայաստանից Վրաստան փորձել են մոտ 8 հազար դոլարի ոսկե իրեր արտահանել

Հուլիսի 13-16-ը «Սադախլո» մաքսային կետում մաքսային վարչության աշխատակիցները բացահայտել են Հայաստանից չգրանցված ոսկե իրերի արտահանման երկու փաստ, հայտնում է «Գռուզիա օնլայն»-ը:

Մասնավորապես, Հայաստանի քաղաքացի Սոնյա Ա.-ի զննման արդյունքում, հայտնաբերվել է 3 ոսկե մատանի, 5 ոսկե ապարանջան, 8 ոսկե շղթա, 4 ոսկե խաչ և երկու զույգ ոսկե ականջող, որոնց ընդհանուր քաշը կազմել է 230,9 գրամ, իսկ գինը՝ 9282,6 լարի (մոտ $5600).:

Մաքսային ընթացակարգերը շրջանցելով՝ ոսկե իրեր է փորձել անցկացնել նաև Վրաստանի քաղաքացի Նարինե Մ.-ն: Նրա մոտ հայտնաբերել են 9 ոսկե մատանի, 8 զույգ ոսկե ականջող, 5 խաչ՝ ընդհանուր 84 գրամ քաշով: Ապրանքի գինը կազմել է 3365,26 լարի (մոտ $2040):

Վրաստանի հարկային կոդեքսի համաձայն՝ Սոնյա Ա.-ն տուգանվել է 9282,6, իսկ Նարինե Մ.-ն՝ 3365,26 լարիի չափով: 

Tekali Taxi