Home / Հայաստան / Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ռազմական համագործակցության հարցեր կքննարկեն

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները ռազմական համագործակցության հարցեր կքննարկեն

Այսօր պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի (լուսանկարում) գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպելու է ինչպես իր վրացի պաշտոնակից Իրակլի Ալասանիայի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Այցի ընթացքում քննարկվելու է ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր:

Tekali Taxi