Home / Հայաստան / Իրավապահները բջջայիններ վաճառողների մոտ «շմոն» կանեն. թերթ

Իրավապահները բջջայիններ վաճառողների մոտ «շմոն» կանեն. թերթ

Մոտ ժամանակներս բավական լուրջ օպերատիվ գործողություններ են իրականացվելու բջջային հեռախոսների և պլանշետների վաճառքի հայաստանյան շուկայում, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներին:

Թերթն ընդգծում է, որ այդ շուկան արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է ամենաեկամտաբեր ոլորտներից մեկը և, բնականաբար, գտնվում է հայաստանյան նախկին և գործող իշխանական շրջանակների հետաքրքրության տիրույթում։ 

«ՉԻ»-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում նշված անձանց համար լուրջ մրցակից են դարձել տարբեր տոնավաճառներում և որոշ խանութներում, հիմնականում մաքսանենգ կամ կեղծ հանրաճանաչ ապրանքանիշ կրող բջջային հեռախոսներ և պլանշետներ վաճառողներր։ Նույն անօրինական ճանապարհով հայաստանյան շուկայում հայտնված արտադրատեսակները ներխուժել են անգամ երևանյան հայտնի խանութներ։

«Եվ ահա այս ամենին վերջ տալու նպատակով արդեն մոտ օրերս իրավապահ համապատասխան մարմինները վերոնշյալ տոնավաճառներում և խանութներում կիրականացնեն խոշորածավալ օպերատիվ գործողություններ՝ «շմոն», որի արդյունքում ոչ միայն կառգրավվեն ապօրինի և կեղծ ապրանքատեսակները, այլ նաև պատասխանատվության կենթարկվեն դրանց վաճառքով զբաղվող անձինք», – նշում է «ՉԻ»-ն։ 

Tekali Taxi