Home / Հայաստան / Հայաստանցի դիվանագետները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին

Հայաստանցի դիվանագետները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին

ՀՀ դեսպանության ներկայացուցիչները երեկ քննչական մեկուսարանում հանդիպել են Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին: ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջի համաձայն՝ Հարությունյանը հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ:

ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների և հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են, վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Երկու օր առաջ Հարությունյանին անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով են բերել դատարանի դահլիճ, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը երկու օր անընդմեջ ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: 

Tekali Taxi