Home / Հայաստան / Ադրբեջանի իշխանությունները շահարկում են մահմեդականացման գործոնը. Ալիզադե

Ադրբեջանի իշխանությունները շահարկում են մահմեդականացման գործոնը. Ալիզադե

Ադրբեջանի տարածքում մահմեդական պետություն ստեղծելու ոչ մի վտանգ չկա: Այս սցենարը հետապնդում է շատ կոնկրետ նպատակ՝ արդարացնել երկրում ճնշումներն ու մարդու իրավունքների խախտումները: Այս մասին  minval.az-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ, արևելագետ Զարդուշտ Ալիզադեն՝ մեկնաբանելով  Միլի Մեջլիսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի՝ Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին երկրում մահմեդական սպառնալիքի մասին արած հայտարարությունները:

Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունը վտանգի դեպքում անմիջապես առաջ է քաշում մահմեդական գործոնը և Արևմուտքին առաջարկում է ընտրություն կատարել՝ կամ մենք, կամ իսլամիստները, իսկ վերջինը, ըստ Ալիզադեի, ընտրում է ներկայիս իշխանությանը: Եվ դա հենց հասարակական գիտակցության մանիպուլյացիա է:

«Նմանատիպ երևույթ մենք տեսել ենք Եգիպտոսում, Ալժիրում և այլ մահմեդական երկրներում: Ընտրությունների ժամանակ իսլամիստները կարող են ստանալ ընտրողների ձայների 3-ից 5 տոկոսը, նրանք անգամ խելամիտ կազմակերպություն չունեն: Գլխավոր սպառնալիքը ներկայիս կառավարական համակարգն է, որը, ընդհանուր առմամբ, իրենից ազգի համար սպառնալիք է ներկայացնում»,- նշել է Ալիզադեն: 

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցած միջոցառմանը Սեիդովը կարծիք է հայտնել, որ եթե Ադրբեջանում խախտվի կայունությունը, իշխանության կարող են գալ իսլամիստները, որոնք կսկեն համագործակցել Իրանի հետ: Դրա արդյունքում, Սեիդովի կարծիքով, կտուժեն ԱՄՆ-ի շահերը: 

Tekali Taxi