Home / Հայաստան / Ով է ԱԺ-ում վճարում երթևեկության կանոնների խախտման համար

Ով է ԱԺ-ում վճարում երթևեկության կանոնների խախտման համար

Ազգային Ժողովում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների կողմից կատարված երթևեկության կանոնների խախտմանն առնչվող տուգանքների առումով, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Ասել է թե՝ «սիրելի կանանց և տղամարդկանց» ավտոմեքենաների տուգանքները մուծում է «անձամբ» ԱԺ-ն, իսկ մյուսներն իրենք են մուծում իրենց տուգանքները», – գրում է «Հրապարակ»-ը։

Թերթը ԱԺ իր աղբյուրին հարց է ուղղել, թե ինչու է այդպիսի խտրականություն դրսևորվում:

«Չէ, համարյա չկա նման բան, տուգանքների գումարները մենք մուծում ենք միայն այն ժամանակ, եթե դրսից պատվիրակություններ են գալիս, դե արագ օդանավակայան են գնում, օդանավակայանից են գալիս, պրոտոկոլից ուշանում են։ ԳԱՅ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ չեն տուգանում, նայում են որպես պետական գործ։ Իսկ մնացածները, եթե խախտումներ են թույլ տալիս, իրենք գնում-մուծում են», – ասել է թերթի զրուցակիցը։

Թերթը նաև հարցրել է, թե արդյոք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ է  տուգանքներ վճարում:

«Չէ, իրեն խախտում չի գալիս: Դե, որպես անվտանգության խորհրդի անդամ, չեն ուղարկում: Էդ էլ են նայում որպես պետական գործ»։

«ԱԺ մեր մյուս աղբյուրն էլ պնդում է, որ պատգամավորներին ընդհանրապես տուգանքներ չեն գալիս՝ տեսագրությունները «վերծանելիս» որոշակի համարներ հանվում են. պետական և այլ «արտոնյալ» մեքենաների ցանկ կա, որոնք չեն տուգանվում», – գրում է թերթը։

Tekali Taxi