Home / Հայաստան / Երևանում թանկացել է հացը

Երևանում թանկացել է հացը

Վերջին երեք օրվա ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված՝ Երևանում և մերձակա որոշ քաղաքներում 10-ից 20 դրամով թանկացել է հացը, մասնավորապես՝ հացը 10 դրամով, լավաշը՝ 20: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թանկացումներ նկատվում են ոչ բոլոր խանութներում, սակայն շուտով դրանք կլինեն համատարած: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել են մթերային խանութների աշխատակիցները՝ պարտադիր շեշտելով, որ խանութում թանկացել է ամեն ինչ։ Վաճառողները դժվարացել են նշել մի ապրանքատեսակ, որը վերջին ամիսներին թանկացած չլինի:

Tekali Taxi