Home / Տեսանյութեր / ԼՂՀ-ում սրտի կանգից զինծառայող է մահացել. աղբյուր

ԼՂՀ-ում սրտի կանգից զինծառայող է մահացել. աղբյուր

Երեկ՝ հուլիսի 23-ին, ԼՂՀ-ի զորամասերից մեկում սրտի կանգից զինծառայող է մահացել է, հաղորդում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ դեռևս հայտնի չէ մահացած զինծառայողի անուն-ազգանունը և դեպքի մանրամասները՝ նշելով, որ պաշտպանության նախարարությունը չի հաղորդում դեպքի մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդգծում է, որ հուլիսի 22-ին ԼՂՀ «Հայկազով» զորամասում տեղի էր ունեցել մեկ այլ մահվան ելքով դեպք: Վանաձոր քաղաքից 2012թ. նոյեմբերին զորակոչված Նարեկ Հովսեփյանը ստացել էր մահացու հրազենային վնասվածք: Ըստ հարազատների՝ կրակոցը եղել է պատահական: Դիահերձմանը մասնակից հարազատներից մեկը հավաստել է, որ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Tekali Taxi