Home / Հայաստան / Ղարաբաղցի երիտասարդները դատապարտվեցին «Օդնոկլասնիկի»-ի միջոցով լրտեսության համար

Ղարաբաղցի երիտասարդները դատապարտվեցին «Օդնոկլասնիկի»-ի միջոցով լրտեսության համար

ԼՂՀ-ում երկու երիտասարդի մեղավոր են ճանաչել լրտեսության մեջ: Ամբաստանյալներն իրենց մեղքը չեն ընդունել՝ նշելով, որ չեն գիտակցել արարքների նշանակությունը:

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անատոլի Թադևոսյանն այսօր երկարատև ազատազրկման է դատապարտել լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղավոր ճանաչված ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 22-ամյա Ռաֆայել Ավագյանին և ուսանող Դավիթ Բարսեղյանին: Նրանք դատապարտվել են համապատասխանաբար 11 և 10 տարվա ազատազրկման, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ մեղադրանքի՝ Ավագյանն ու Բարսեղյանը շուրջ 1 տարի առաջ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել են Ստամբուլում բնակվող ոմն Սամվել Ազատյանի հետ, ով ներկայացել է որպես Թուրքիայի մայրաքաղաքում տեղակայված բարեգործական կազմակերպության անդամ: Ժամանակի ընթացքում Ազատյանը իբր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար որոշակի տեղեկություններ է խնդրել Ավագյանից ԼՂՀ Պաշտպանության բանակի մասին, մասնավորապես, արտակարգ պատահարների ժամանակ զոհվածների և վիրավորների, բժշկական սպասարկման, սննդի և շինությունների մասին:

Ավագյանի խոսքով՝ 3-4 անգամ նման տեղեկություններ է ուղարկել, ինչի դիմաց որպես նվեր ստացել է ձեռքի ժամացույց, դրամապանակ և 1000 դոլար: Այդ գումարից 800 դոլարով Ավագյանն Ազատյանի խորհրդով բջջային հեռախոս է գնել, իսկ 200 դոլարը տվել է ընկերոջը՝ Դավիթ Բարսեղյանին, որպեսզի վերջինս լուսանկարներ ուղարկի սիրիահայերի վերաբերյալ:

Ամբաստանյալները դատավարության ժամանակ իրենց մեղավոր չեն ճանաչել՝ նշելով, որ չեն գիտակցել իրենց արարքների իրական նշանակությունը: 

Ազատություն ռադիոկայանի տեսնայութը.

Tekali Taxi