Home / Հայաստան / ԵՄ-ը շտապում է Հայաստանի հարցում Ռուսաստանի ճնշումներից խուսափելու համար. աղբյուր

ԵՄ-ը շտապում է Հայաստանի հարցում Ռուսաստանի ճնշումներից խուսափելու համար. աղբյուր

Երեկ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Եվրամիության հետ Հայաստանի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ 1 տարի 2 ամիս տևած 7-փուլանոց բանակցություններն ավարտվել են։ «Ժողովուրդ» օրաթերթը ԵՄ-ի կողմից պաշտոնապես հրապարակված այս տեղեկությունն ուշագրավ է համարում այնքանով, որ հայկական կողմը մշտապես հայտարարել է, թե նախատեսում է բանակցություններն ավարտել տարեվերջին:

Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»–ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ նման շտապողականությունը լուրջ հիմքեր է ունեցել։

«Բանն այն է, որ ԵՄ ներկայացուցիչները կանխատեսել են, թե հնարավոր է՝ Ռուսաստանը, բազմաբնույթ ճնշումներ գործադրելով, Հայաստանին հետ պահի դեպի Եվրոպա գնալու ճանապարհից, դրա համար էլ շտապել են։ Բայց հատկանշականն այն է, որ, ըստ նույն աղբյուրների, ամենայն հավանականությամբ, ասոցացման համաձայնագրի տեքստն այդպես էլ չի հրապարակվի՝ տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար։ Ավելին, վերջին օրերին նախաստորագրման ժամկետների մասին բանակցություններ են տարվում, որպեսզի այն նոյեմբերից շուտ տեղի ունենա։ Մի խոսքով՝ ԵՄ-ը չի ցանկանում պահը բաց թողնել», – նշում է թերթը։

Tekali Taxi