Home / Հայաստան / Քաղաքապետը հայտարարելու է, որ սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու. «Բարև Երևան»

Քաղաքապետը հայտարարելու է, որ սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու. «Բարև Երևան»

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը սակագնի նվազեցման մասին չի խոսել:

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպման ընթացքում ավագանու անդամները լսել են նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երևանցիներին: «Բարև Երևանի» հաղորդագրույան մեջ նշվում է, թե քաղաքապետն ասել է, որ, թեև սակագինը բարձրացվել է, խոցելի սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու:

«Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երևանի բնակչության 80%-ն այդ խմբերում է: Խմբակցությունն առաջարկել է քաղաքապետի մոտ տրանսպորտի թանկացման հարցը քննարկել ԲՀԿ խմբակցության հետ համատեղ:

«Բարև Երևանը» վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ուղեվարձերը պետք է վերադառնան նախկին սակագնին, ինչպես նաև ներկայացրել է իր տեսակետը տրանսպորտային ոլորտի խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ», – ասված է «Բարև Երևանի» հաղորդագրության մեջ: 

Tekali Taxi