Home / Հայաստան / Ուղեվարձի գինը չպետք է իջեցնեն. քաղաքը կմնա առանց տրանսպորտի, վստահ է պատգամավորը

Ուղեվարձի գինը չպետք է իջեցնեն. քաղաքը կմնա առանց տրանսպորտի, վստահ է պատգամավորը

Տրանսպորտը տնտեսության ամենակարևոր մասերից է, գծատերերի ոլորտ չէ, ինչպես ներկայացվում է հասարակությանը: Բնական է, որ ինչքան ցածր սակագին լինի, այնքան ավելի հաճելի կլինի հասարակության համար: Այսօր «Ֆորում» ակումբում երթուղայինների ուղեվարձի թանկացումն այսպես է մեկնաբանել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, գրում է Aravot.am-ը:

Սահակյանը մեղադրել է ակցիայի կողքին կանգնած քաղաքական ուժերին՝ ասելով, որ փորձում են սիրաշահել ժողովրդին, մինչդեռ ժողովրդին պետք է սիրել, ոչ թե սիրաշահել:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ սոցիալական խումբ կա, որի համար սակագինը մատչելի չէ, կառավարությունը պետք է միջամտի և սոցիալական ծրագրեր մշակի. «Պետք է կառավարությունն առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա և ոլորտը մի փոքր մանրամասնի: Խնդիրը ոչ թե նա է, որ 150 դրամը թանկ է, Եվրոպայում, օրինակ՝ Ֆրանսիայում 1.5 եվրո է»:

Այս հայտարարությունից հետո լրագրողները միաբերան բացականչեցին՝ բա այստեղի ու այնտեղի աշխատավարձե՜րը: Հարցին՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու նրա համար, որ ուղեվարձի թանկացման հարցը հանրային քննարկման չի դրվել՝ Սահակյանը պատասխանել է. «Ես չգիտեմ՝ լիազորված մարմինները ինչ կորոշեն, բայց ես գտնում եմ, որ ուղեվարձի գինը չպետք է իջեցնեն, որովհետև քաղաքը կմնա առանց տրանսպորտի»:

Tekali Taxi