Home / Հայաստան / Իջևանում 5-ամյա երեխան փորձել է ինքնասպան լինել. թերթ

Իջևանում 5-ամյա երեխան փորձել է ինքնասպան լինել. թերթ

Տավուշի մարզի կենտրոնում՝ Իջևան քաղաքում 5-ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթը նշում է, որ ոստիկանությունում դեպքը, սակայն, չի արձանագրվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «ՀԺ»-ի թղթակցին ասել են, որ նման բան իրենց հայտնի չէ։

«Ըստ մեր տեղեկությունների՝ փոքրիկ երեխան իր գործողությունը բացատրել է նրանով, որ հայրը մեկնել է Ռուսաստան և իրեն հետը չի տարել, ուրեմն չի սիրում իրեն», – նշում է թերթը։

Tekali Taxi