Home / Հայաստան / Ոստիկանին ձերբակալել են թմրամիջոցներ փոխադրելու համար

Ոստիկանին ձերբակալել են թմրամիջոցներ փոխադրելու համար

Հուլիսի 23-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանը, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): Ոստիկանին մեղադրում են կաշառք ստանալու և խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու մեջ:

ՀՔԾ-ի կայքը հիշեցնում է, որ 2013 թվականի հունիսի 12-ին Աղաջանյանը թմրանյութ փոխադրելու կասկածանքով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից անձնական խուզարկության էր ենթարկվել:

Վերջինիս մոտ հայտնաբերվել և առգրավվել էին բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Tekali Taxi