Home / Հայաստան / Այսօր Հայաստանում տեղումները նվազելու են

Այսօր Հայաստանում տեղումները նվազելու են

Հուլիսի 29-ին Հայաստանի շրջանների մեծ մասում առատ տեղումները հետզհետե կդադարեն, հայտնում է Meteo TV-ն: Հանրապետության արևելյան շրջաններում, ինչպես նաև Տաթևում, առայժմ կպահպանվեն ամպրոպային բնույթի անձրևներ, տեղատարափ: 

Արևմտյան շրջաններում տեղ-տեղ սպասվում են միայն թույլ և կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով:

Երևանում այսօր գրանցվելու է առանց տեղումների եղանակ, երեկոյան կդիտվի ուժեղ քամի, ցերեկը ջերմաստիճանը կկազմի +32:

Tekali Taxi