Home / Հայաստան / Մարդասպանը գնդակահարել է հայ գործարարի երեխաներին՝ շփոթելով սենյակը. մանրամասներ

Մարդասպանը գնդակահարել է հայ գործարարի երեխաներին՝ շփոթելով սենյակը. մանրամասներ

Ստավրոպոլցի գործարար Խաչատուր Ղազարյանի երկու երեխաներին գնդակահարած և կնոջը վիրավորած դիմակավոր անհայտ անձը տուն է մտել տանիքից: Այս մասին այսօր հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով տեղական իրավապահ մարմիններին:

Ավելի վաղ շրջանային ՆԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ զինված հանցագործը շաբաթ՝ լույս կիրակի գիշերը ներխուժել էր գործարարի տուն և գնդակահարել նրա ընտանիքին. 11 և 16 տարեկան երեխաները մահացել են, իսկ գործարարի կինը հիվանդանոցում է:

Ինչպես Life News-ին պատմել են Ղազարյանների հարևանները, այն բազմոցին, որի վրա այդ գիշեր քնած էին 11-ամյա Լիանան ու 16-ամյա Արսենը, սովորաբար քնում էին ծնողները:

Մասնագետների տվյալներով՝ հանցագործը գործարարի տուն է ներխուժել տանիքից ու անցել հյուրասենյակ, ուր բազմոցին քնած էին երեխաները: Չհասկանալով, որ իր առջև գործարարն ու կինը չէին՝ մարդասպանը գնդակահարել է քնած երեխաներին:

Լսելով աղմումը՝ հյուրասենյակ է եկել Լիանայի ու Արսենի մայրը՝ Թամարան: Հասկանալով, որ սխալվել է, մարդասպանը կրակել է կնոջ գլխին և փախուստի դիմել: Կրակոցը դիպուկ չի եղել, ու փամփուշտը դիպչել է կնոջ ծնոտին՝ մնալով ատամների արանքում, ինչի շնորհիվ կինը ողջ է մնացել:

11-ամյա աղջիկը տեղում մահացել է, կինն ու 16-ամյա տղան լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 5:30-ին տղան հիվանդանոցում մահացել է:

Կինը ոստիկաններին ներկայացրել է մարդասպանի նկարագրությունը՝ միջին տարիքի, նիհար կազմվածքով անծանոթ տղամարդ, սակայն մարդասպանի հետքի վրա դուրս գալ դեռևս չի հաջողվել:

Մահացած երեխաների հայրը պատմել է, որ ինքը Լիանային ու Արսենին թույլ էր տվել գիշերել հյուրասենյակում, քանի որ վերջիններս ուզում էին հեռուստացույց դիտել: Ընտանիքի հորը արթնացրել է վիրավոր կինը, ով արյունոտ դեմքով վազել է սենյակ ու սկսել գոռալ, որ երեխաներին սպանել են: Ղազարյանը գնացել է հյուրսենյակ, որտեղ սովորաբար ինքն էր քնում, ու տեսել, որ բազմոցի վրա պառկած էին մարդասպանի փամփուշտներին զոհ գնացած երեխաները:

«Երեխաներս քնած էին բազմոցին, իսկ ես պառկել էի նրանց սենյակում: Աղջիկս ինձ խնդրել էր այնտեղ քնել, քանի որ ինքն ու Արսենը ուզում էին հեռուստացույց դիտել,- պատմել է գործարար Խաչատուր Ղազարյանը: – Նա ինձ համոզեց, ու ահա՝ ինչ ստացվեց»:

Գործարարի խոսքով՝ ինքը երեխաների սպանության մեջ գլխավոր կասկածյալն է: Փորձագետները նրա մաշկից փորձանմուշ են վերցրել՝ վառոդի առկայությունը ստուգելու համար: 

Tekali Taxi