Home / Հայաստան / Դատավորը պնդում է, որ իրեն ազատել են առողջական խնդիրների պատճառով

Դատավորը պնդում է, որ իրեն ազատել են առողջական խնդիրների պատճառով

Երեկ Սերժ Սարգսյանի որոշմամբ դադարեցվել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի լիազորությունները: Դատավորի՝ աշխատանքից ազատման պատճառը չի նշվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավթյանն ասել է, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

«Առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Սթրեսի և մի շարք այլ հիվանդությունների հետ է կապված, անձամբ եմ դիմում գրել ու անգամ ձեզ կարող եմ ներկայացնել համապատասխան փաստաթղթերը», – ասել է Դավթյանը:

Tekali Taxi