Home / Հայաստան / Մանկատան նախկին սանը դատապարտվել է առանց բողոքի առկայության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մանկատան նախկին սանը դատապարտվել է առանց բողոքի առկայության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վանաձորի մանկատան նախկին սան 26-ամյա Թագուհի Քոչարյանը պատրաստ է կախվելու միջոցով վերջ տալ կյանքին, եթե կառավարությունը չվերանայի ամուսնու՝ 24-ամյա Ռոման Կուդաշինի դատավճիռը:

Այսօր ՀՀ կառավրության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող Քոչարյանը լրագրողներին պատմել է, որ Կուդաշինը, ով նույն մանկատան սան է, մեղադրվում է մանկատնից երաժշտական կենտրոն գողանալու մեջ:

«2012 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռ են կայացրել, որով ամուսնուս դատապարտում են 4 տարվա ազատազրկման: 10 տարի է՝ նրան ճանաչում եմ, ամուսնացել ենք 4 տարի առաջ, ոչ երեխա չունենք, ոչ էլ որևէ հարազատ, ումով կարող էի սփոփվել, փոխարենը մի շարք առողջական խնդիրներ ունեմ, որոնք լուծելու հնարավորություն չկա: Վարձով եմ ապրում, ոչ մի հարազատ չունեմ, ով հետս բողոքելու կգար: Չգիտեմ՝ ո՞ւմ  դիմեմ: 150.000 դրամ արժողությամբ երաժշտական կենտրոնի համար 4 տարվա ազատազրկմա՞ն են ենթարկում, ո՞վ  է նման բան լսել: Գրություն կթողնեմ ու կկախվեմ, եթե վճիռը չվերանայեն», -ասել է Քոչարյանը:

Նա պնդել է, թե ամուսինը մեղավոր չէ՝ ընդգծելով, որ ոչ մի ապացույց մինչ օրս չի եղել:

«Մանկատան տնօրենը չի բողոքում, նա էլ ասել է, որ ամուսնուս անգամ չի էլ կասկածում, բայց դատավորը վճիռ է կայացնում: Խնդրում եմ, թող կառավարությունը  գործը վերանայի ու կտեսնի, որ նա մեղավոր չէ», – ասել է Քոչարյանը:

Tekali Taxi