Home / Տեսանյութեր / ՀՀԿ-ականը վստահ է՝ ԱԺ-ում կհասցնեն քննարկել ուսման վարձերի թանկացումը մինչև գումարները մուծելը

ՀՀԿ-ականը վստահ է՝ ԱԺ-ում կհասցնեն քննարկել ուսման վարձերի թանկացումը մինչև գումարները մուծելը

Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նամակով դիմել են հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին՝ ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարաանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Այս մասին հաղորդում է «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունը:

Արտակ Դավթյանը Epress.am-ին ասել է, որ հանձնաժողովը հաջորդ նիստում ուսուման վարձերի հարցը այսպես, թե այնպես քննարկելու է:  Դավթյանը նշել է, որ առայժմ չի կարող ասել՝ արդյոք խնդրի վերաբերյալ նաև խորհրդարանական լսումներ կանցկացվեն:

«Եթե հանձնաժողովում նման առաջարկ լինի և մեծամասնությունը կողմ լինի, կանցկացնենք»,- ասել է նա:

Դավթյանը չի նշել, թե երբ է կայանալու հանձնաժողովի նիստը՝ ասելով, որ նիստի նշանակված օրվա մասին կհաղորդվի դրանից երեք օր առաջ: Պատգամավորի խոսքով՝ հավանական է, որ նիստը կգումարվի ուսումնական տարվա սկսվելուց՝ սեպտեմբերի 1-ից հետո:

«Ամեն դեպքում՝ 5 բուհերը  վճարները բարձրացնելու որոշումը կայացրել են ապրիլին, ուստի եթե  պատգամավորներին դա մտագոհում էր, կարող էին ավելի շուտ բարձրաձայնել: Ինչևէ, վարձերի վճարները տրվում են սեպտեմբերի վերջից սկսած, ուստի հարցը կհասցնենք քննարկել», – ասել է Դավթյանը: 

Tekali Taxi