Home / Տեսանյութեր / Ռուսաստանի դեսպանատունը հերքում է Ոստիկանության հայտարարությունը

Ռուսաստանի դեսպանատունը հերքում է Ոստիկանության հայտարարությունը

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հերքում է օգոստոսի 17-ին դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ Ոստիկանության հայտարարությունը: Ըստ ոստիկանության՝ օգոստոսի 17-ին «մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»:

Ռուսաստանի դեսպանատունը նշում է, որ իրենց աշխատակիցները նման միջադեպի մասնակից չեն եղել, և այն հայտարարությունը, թե «որոշ անձինք փորձել են ապօրինաբար մուտք գործել ՌԴ դեսպանատան տարածք և/կամ ինչ-որ առարկա (առարկաներ) նետել դեսպանատան ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ նշված օրը երեք քաղաքացիական ակտիվիստներ՝ Գոռ Առաքելյանը, Կարեն Հարությունյանը և Մելիք Դավոյանը, ոստիկանություն են բերման ենթարկել և երեք ժամ այնտեղ պահվելուց հետո ազատ են արձակվել: Նրանք հեծանիվներով երթևեկում էին և անցել են նաև ՌԴ դեսպանատան մոտով:

Tekali Taxi