Home / Հայաստան / Պռոշյան և Դեմիրճյան փողոցները փակել են հոգեհանգստի պատճառով. առաջացել է խցանում

Պռոշյան և Դեմիրճյան փողոցները փակել են հոգեհանգստի պատճառով. առաջացել է խցանում

Այսօր երեկոյան ոստիկանությունը փակել է սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող՝ Պռոշյան և Դեմիրճյան փողոցները: Տասնյակ ոստիկանական մեքենաներ, ոստիկաններ և նույնիսկ Ռազմական ոստիկանության աշխատակիցներ հսկում են եկեղեցում տեղի ունեցող հոգեհանգստի արարողության ընթացքը: Այս մասին Epress.am-ին հայտնել է քաղացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով արդեն կես ժամից ավել գտնվում է այդ վայրում առաջացած խցանման մեջ:

Գասպարիի պնդմամբ, ուժայինները խուսափում են ասել, թե ում հոգեհանգստի պատճառով են արգելափակվել ճանապարհները: Ակտիվիստը նշել է նաև, որ եկեղեցու մոտակայքում՝ արգելված վայրում, կայանվել են մոտ երկու տասնյակ ոստիկանական մեքենաներ՝ 001 ՈՍ 02 համարանիշով մեքենայի գլխավորությամբ:

Epress.am-ի թղթակիցը ֆիքսել էր նաև, որ որոշ ժամանակ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փակել էին նաև Պռոշյան-Բաղրամյան անկյունը:

20:00-ի դրությամբ նշված երթևեկելի հատվածները բացվել էին: 

Tekali Taxi