Home / Տեսանյութեր / Ակտիվիստները գիտեն՝ ում կողմից են ուղղորդվում իրենց վրա հարձակումները

Ակտիվիստները գիտեն՝ ում կողմից են ուղղորդվում իրենց վրա հարձակումները

Վերջին օրերին ակտիվիստների վրա հարձակումներ գործող հանցավոր բանդան ուղղորդվում է ոստիկանների կողմից: Այս մասին այսօր քաղաքապետարանի մոտ հրավիրված հանդիպման ընթացքում լրագրողներին ասել է ակտիվիստ Սուրեն Սահակյանը:

«Ոստիկանությունը հստակ ասում է, որ այստեղ չեն գալու: Եթե հանցագործներին հետևում են, ապա ինչո՞ւ չեն բռնում, եթե չեն հետևում, ուրեմն ուղղորդում են: Երաշխիք չկա, որ այստեղ չեն գալու, ուրեմն ուղղորդվում են, ու միակ տրամաբանական եզրահանգումը սա է: Սրանից հետո և մինչև հիմա կատարված բռնարարքների համար պատասխանատվությունը կրում է կոնկրետ Վլադիմիր Գասպարյանը», – ասել է Սահակյանը:

Ակտիվիստը շեշտել է՝ եթե այդպես չլիներ, ընդամենը 24 ժամվա պատմություն էր դրանք բացահայտելը:

«Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ 2 օր առաջ սև մեքենա է կանգնել քաղաքապետարանի շենքի մոտ ու աջակիցներից մեկին սպառնացել, թե կվնասեն նրանց ընտանիքների անդամներին, սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Քիչ անց ոստինականությանը տեղյակ է պահվել այդ մասին, սակայն արձագանքը եղել է՝ «համեցեք ոստիկանական բաժանմունք ու դիմում գրեք»,- պատմել է ակտիվիստը:

Նա նշել է, թե առաջին դեպքը գրանցվել է «Արարատ հոթել» հյուրանոցի մոտ՝ տեսախցիկների հսկողության տակ:

«Մասնագետ չլինելով՝ չեմ ուզում գնահատական տալ ոստիկանական գործողություններին, կասեմ՝ երբ 2 հոգի անցնում են տարածքով, տեսախցիկը ֆիքսում է, երբ մարդիկ ֆիզիկական բռնության են ենթարկում 2 հոգու, այսինքն հանցագործություն է կատարվում, կողոպուտ են իրականացնում, ինձ թվում է, որ դրա բացահայտելը կես ժամվա գործ է: Մինչև հիմա որևէ արձագանք չկա, չնայած որ հաղորդում տրվել է», – ասել է Սահակյանը:  

Վերջինս շեշտել է, որ իրենց անվտանգությունն էլ ապահովված չէ և իրենք բազմիցս խնդրել են գիշերվա ժամերին հերթապահություն նշանակել:

«Մեր խնդրանքը 2 անգամ մերժվել է, մենք էլ մեր անվտանգությունն ապահովելու համար բարձրացել ենք տեսախցիկների տակ: Մեզ ասում են, թե այստեղ  մարդ չի գալու, ձեր անվտանգությունը միանշանակ  ապահովված է, մենք էլ խնդրել ենք ներկայացնել, թե ինչպես է դա արվում: Կարելի է ենթադրել, որ 10 հոգանոց հանցավոր բանդան, որը զբաղվում է կողոպուտով՝ ոսկյա շղթա ու բջջային է գողանում, ծեծի է ենթարկում ակտիվիստներին, ընդ որում՝ ճշտելուց  հետո՝ արդյո՞ք ակտիվիստ են: Եզրակացությունը մեկն է, այս բանդան ունի կոնկրետ ուղղորդողներ, ու դրանք ոստիկաններն են», – եղրափակել է  Սահակյանը:

Tekali Taxi