Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը ողջունել է խաղաղ ցույցերի մասնակիցներին, չի մոռացել նաև ոստիկաններին

ԱՄՆ դեսպանը ողջունել է խաղաղ ցույցերի մասնակիցներին, չի մոռացել նաև ոստիկաններին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հետևում է խաղաղ ցույցերի ճանապարհով Հայաստանում ժողովրդի կամքի դրսևորմանը` տեղական և միջազգային նշանակության հարցերի վերաբերյալ: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ զրույցում` գնահատելով քաղաքացիական հասարակության ակտիվությունը երկրում հրապարակայնություն ստացած խնդիրների առնչությամբ:

«Խաղաղ ցույցերը կարևոր են երկրում ժողովրդավարության զարգացման համար: Ես ողջունում եմ բողոքի խաղաղ ցույցերի մասնակիցներին: Ցանկանում եմ գովել նաև Ոստիկանության աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով են իրականացնում իրենց աշխատանքը և զսպվածություն են դրսևորում ցուցարարների նկատմամբ»,- դեսպանի խոսքերն է փոխանցում News.am-ը:

Ըստ Հեֆերնի` ցույցերի ընթացքում առանձին միջադեպեր եղել են, և ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը. «Մենք շարունակում ենք սերտ համագործակցել Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ` այդ բնագավառում դրական առաջընթացի հասնելու համար»:

Tekali Taxi