Home / Հայաստան / Հենրիկ Նավասարդյանի որդին բերման է ենթարկվել

Հենրիկ Նավասարդյանի որդին բերման է ենթարկվել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Porsche Cayenne մակնիշի 10 PR 100 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Շողիկ Քարամյանը, իսկ ուղևորը եղել է Դավիթ Նավասարդյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, վարորդն ուղևորի հետ Երևանի քաղաքապետարանի դիմաց նշված ավտոմեքենայով կանգնել է, ինչից հետո Դավիթ Նավասարդյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անցկացնող անձանց նկատմամբ՝ թքելով ու հայհոյանքներ տալով նրանց ուղղությամբ, որից հետո հեռացել է:

Քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, և ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ հայտնաբերել են նշված անձանց և տեղափոխել ոստիկանության կենտրոնականի բաժին: Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Նա և ուղևորը ենթարկվել են բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ երկուսն էլ գտնվել են ոչ սթափ վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դավիթ Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի (լուսանկարում) որդին է:

Tekali Taxi