Home / Հայաստան / Կառավարությունը հովանավորում է Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխին՝ հարկից ազատելով

Կառավարությունը հովանավորում է Սերժ Սարգսյանի մտերիմ օլիգարխին՝ հարկից ազատելով

ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի «Ախթամար» հյուրանոցային համալիրին ևս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին։ «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ «Ախթամարը» պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին։

«Ալրաղացի Լյովիկի այս «օբեկտը» կառավարությունից հարկային արտոնություն է ստանում արդեն երրորդ անգամ։ Պաշտոնապես ձևակերպվում է, որ «Ախթամարը» նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր է ստեղծում և այլն։ Բայց փաստն այն է, որ ընդամենը 50 տեղանոց այս հյուրանոցը աշխատում է արդեն 3 տարի և այնքան քիչ ընթացիկ հարկեր է վճարում, որ չի հայտնվում նույնիսկ 1000 հարկատուների ցանկում։ Ակնհայտ է, որ կառավարությունը պարզունակ հովանավորչություն է իրականացնում Սերժ Սարգսյանի մտերիմ, հայտնի օլիգարխներից մեկի բիզնեսի նկատմամբ», – նշում է թերթը։

Tekali Taxi