Home / Տեսանյութեր / Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծել

Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծել

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Հրամանագրում նշվում է, որ հանձնաժողվի ստեղծումն իրականացվում է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝

– Մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

– Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար է նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին «168 ժամ» պարբերականը գրել էր, որ իշխանությունները նախատեսում են փոխել Սահմանադրությունը՝ անցնելով խորհրդարանական համակարգի, իսկ Սերժ Սարգսյանը հետագայում նախատեսում է վարչապետ դառնալ:

Tekali Taxi