2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գնդապետին ձերբակալել են. ըստ ԱԱԾ-ի՝ նա զինվորի ծնողից 1000 դոլար է ստացել

Այսօր ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական  պաշտպանության  վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

«Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի  սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին,  օրենքով սահմանված կարգով,  անհատույց դրամական աջակցության  տրամադրումն իբր  արագացնելու դիմաց,  զինվորի ծնողից  պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը», - հաղորդում է ԱԱԾ-ն: