Home / Հայաստան / Իրավապաշտպանները բացատրել են՝ ինչու են հրաժարվել զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովից

Իրավապաշտպանները բացատրել են՝ ինչու են հրաժարվել զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովից

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն անհնարին են համարում իրենց հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում:

Իրավապաշտպանները տարածած հայտարարության եմջ նշվում են, որ նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը, որը կայացել է ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի (լուսանկարում) անմիջական ուղղորդմամբ և հսկողությամբ:

«Նախաքննության փուլում աղմկահարույց քրեական այս գործով ՊՆ քննչական ծառայության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ավելի է խորացնում, արդեն իսկ առկա հանրության անվստահությունը ի պաշտոնե հսկողություն իրականացնող ՀՀ Զինվորական դատախազության նկատմամբ: Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս գործով ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի միակողմանի հրապարակային ելույթները վստահություն չեն ներշնչում ՀՀ Զինված ուժերում մահվան դեպքերով քրեական գործերի օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրման համար», – նշել են Սաքունցն ու Ալեքսանյանը:

Tekali Taxi