Home / Հայաստան / Պուտինի այցը Հայաստան չի կայանա. աղբյուր

Պուտինի այցը Հայաստան չի կայանա. աղբյուր

Սեպտեմբերի երկրորդ կեսին սպասվում էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: «Ազգ» թերթը, հղում կատարելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրին, սակայն, հայտնում է, որ այդ այցը չի կայանա: Բուն պատճառը աղբյուրը չի նշել, սակայն պատճառների վերաբերյալ ենթադրություններ արել է: Ըստ այդ ենթադրություններից մեկի` պատճառ կարող է լինել այն, որ Պուտինը Հայաստանից ստացել է այն, ինչ ուզում էր, ու ինչն առավել վաղօրոք ակնկալել է ստանալ Հայաստան այցի ընթացքում: Իրեն հայտնի պատճառներով միայն Պուտինն արագացրել է գործընթացները և ստանալիքը ստացել է Սերժ Սարգսյանի` ՌԴ այցելության ընթացքում:

Ենթադրություններից մյուսի համաձայն՝ Պուտինը առավել զգայուն է իր դեմ դժգոհությունների նկատմամբ և չի ցանկանում ականատես լինել Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների արտահայտություններին, որոնք նրա այցի օրերին կարող են հատկապես դրսևորվել:

Tekali Taxi