Home / Հայաստան / Ինչու է իտալական «Pirelli»-ն ծանոթանում «Նաիրիտին»

Ինչու է իտալական «Pirelli»-ն ծանոթանում «Նաիրիտին»

«Նաիրիտ» գործարան են ժամանել իտալական «Pirelli» ընկերության ներկայացուցիչները՝ ծանոթանալու քիմիական հսկային, գնահատական տալու և համագործակցության հնարավոր ուղղությունները որոշելու համար, գրում է «168 ժամ»-ը: Թերթի տեղեկություններով՝ նրանք այստեղ են գործարանի կառավարմամբ հետաքրքրված «Ռոսնեֆտ» ընկերության հրավերով, որը հուսով է, որ իտալական գործընկերները նույնպես ներդրում կունենան «Նաիրիտի» վերագործարկման նախագծում։

«Pirelli»-ն աշխարհում ավտոմեքենաների անվադողեր արտադրող մեծությամբ 5-րդ ընկերությունն է: Այն ունի 24 գործարան աշխարհի 13 երկրում։ Բացի անվադողերի արտադրությունից՝ իտալական ընկերությունը զբաղվում է նաև ռետինատեխնիկական արդյունաբերության համար նոր տեխնոլոգիաների ու սարքավորումների մշակմամբ։ Ենթադրվում է, որ հենց վերջին ուղղությամբ էլ կընթանա համագործակցությունը «Ռոսնեֆտի» հետ, եթե ռուսական ընկերությունը վերջնականապես որոշի ստանձնել «Նաիրիտի» կառավարումը։

«168 ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Մարգսյանի հայտարարությունից հետո «Ռոսնեֆտն» առավել վճռական է տրամադրված և ՀՀ կառավարությունից «պահանջում է գործարանն իրեն հանձնել»՝ առանց կուտակված պարտքերի: Թերթը նշում է, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունից հետո «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը հանդիպել է «Նաիրիտի» գլխավոր տնօրեն Հովհաննես Հախիկյանի և վերակառուցման և զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանի հետ: 

Tekali Taxi