Home / Հայաստան / Վրաստանի տարածքում գրանցված երկրաշարժը զգացել են Հայաստանի հյուսիսում

Վրաստանի տարածքում գրանցված երկրաշարժը զգացել են Հայաստանի հյուսիսում

Այսօր առավոտյան, ժամը 08.56-ին Վրաստանի տարածքում՝ Թբիլիսի քաղաքից 102 կմ դեպի արևմուտք և Ռուսաստանի տարածքում՝ Մախաչկալա քաղաքից 159 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Հայաստանի տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում 3 բալուժգնությամբ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Ըստ ԱԻՆ-ի տեղեկատվության՝ զոհեր, տուժածներ և ավերվածություններ չկան:

Tekali Taxi