Գլխավոր / Հայաստան / Ոստիկանությունը Նարեկ Սարգսյանի գործողություններում հանցակազմ չի գտել

Ոստիկանությունը Նարեկ Սարգսյանի գործողություններում հանցակազմ չի գտել

ՀՀ Ոստիկանությունը մերժել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը: Ոստիկանությունը համարել է, որ Նարեկ Սարգսյանի արարքում հանցակազմ չկա: 

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ը հաղորդման մեջ խնդրում էր պարզել, թե արդյոք Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքեր են եղել: