Հերքել թռչող թեյնիկի գոյությունը կամ գնալ Մանան Թորոսյանի ցուցահանդեսին
Եթե ենթադրեմ, որ Երկրի եւ Մարսի միջեւ Արեւի շուրջ էլիպսաձեւ ուղեծրով ճենապակյա մի թեյնիկ է թռչում, ապա ոչ ոք չի կարող հերքել իմ այդ պնդումը, հատկապես, եթե շրջահայեցորեն հավելեմ, որ թեյնիկն այնքան փոքր է, որ անտեսանելի է նույնիսկ ամենազորեղ աստղադիտակների համար: Բերտրան Ռասելի այս խոսքերը զուգորդում են քանդակագործ Մանան Թորոսյանի անհատական ցուցահանդեսին հրավերը:
Ցուցադրության բացումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, ժամը 17:00-ին Նորարար Փորձարարական Արվեստի կենտրոնում (Երևան, Փավստոս Բյուզանդ 1/3): Ցուցահանդեսի համադրողը արվեստագետ Սոնա Աբգարյանն է:
Ծրագրում.
17:00- ցուցահանդեսի բացում,
18:00 - «Մեծ պայթյուն» փարթի,
21:30- 22:00 «Me, Him, Her & the Other Guy» խմբի համերգը: