Home / Տեսանյութեր / Դատարանները գործերը 1,5 տարի են քննում. Փաստաբանը՝ «ողջամիտ ժամկետի» մասին

Դատարանները գործերը 1,5 տարի են քննում. Փաստաբանը՝ «ողջամիտ ժամկետի» մասին

Դատավարությունը «ողջամիտ ժամկետում» անցկացնելու օրենքի պահանջը հաճախ դատարանների կողմից օգտագործվում է որպես նիստերը ձգձգելու պատճառ: Այս խնդրի մասին hahr.am կայքում գրում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Խաչատրյանը:

Փաստաբանը հիշեցնում է, որ «ողջամիտ ժամկետներում» եզրույթը նշված է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17 հոդվածում:

«Մինչդեռ «ողջամիտ ժամկետ» եզրույթի օգտագործումը իրավական ակտերում որոշ դատավորներին առիթ է տալիս անհիմն ձգձգել դատական նիստերը, դատավորի կողմից կարգ ու կանոնը չպահպանելը: Դատական նիստերի անհիմն հետաձգումները բնականաբար օրինակ են ծառայում նաև գործով մասնակից փաստաբանների և դատախազների համար, որոնց անհարգելի բացակայությունների պատճառով ևս դատական նիստերը հետաձգվում են: Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ՝ Արման Վեզիրյանը, Էդուարդ Դանիելյանը և Զարուհի Հովհաննիսյանը արձանագրել են մեկ տարուց ավել քննվող քրեական գործեր, որոնց դատական նիստերը անհիմն հետաձգվել են, ընդ որում՝ առանց դատական նիստը բացելու  նշանակված ժամից մեկ ժամ հետո կարգադրիչների կողմից այդ մասին հայտնելու միջոցով», – գրում է Խաչատրյանը:

Հեղինակը բերում է մի քանի օրնակներ. մասնավորապես, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ քննվող Հրաչյա Գևորգյանի և այլոց քրեական գործը վարույթ է ընդունվել 2012 թ-ի մայիսին և շարունակվում է մինչ օրս: Արմեն Կաբալյանի քրեական գործն ընդունվել է վարույթ ևս 2012 թ-ին՝ փետրվարին, և շարունակվում է մինչ օրս:

Վազգեն Ռշտունի, լուսանկարը՝ court.am

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ մինչ օրս ընթանում է 2011 թվականի դեկտեմբերի 28-ին վարույթ ընդունված գործ:

Ընդ որում՝ Առաքել Մանվելյանի, Հովհաննես Աբգարյանի, Ռոբերտ Հարությունյանի, Վահե Հայրիկյանի և Գոռ Ավագյանի գործով դատական նիստերը սկսվում են նշանակվածից ժամ կամ ժամ ու կես ուշացումով, ընդ որում նիստերի մեծ մասը հետաձգվել է սահմանված ժամանակից մեկ ժամ հետո կարգադրիչների կողմից այդ մասին տեղեկացնելով, թեև դատարանը պարտավոր էր բացել դատական նիստը, հայտնել հետաձգման պատճառների մասին և, լսելով կողմերի կարծիքը, որոշում կայացնել:

Արմեն Վարդապետյան, լուսանկարը՝ court.am

Tekali Taxi