Home / Հայաստան / Հայ առաքելական եկեղեցին մինչև 2015թ. Հայոց ցեղասպանության զոհերին կդասի սրբերի շարքը

Հայ առաքելական եկեղեցին մինչև 2015թ. Հայոց ցեղասպանության զոհերին կդասի սրբերի շարքը

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերին սրբերի շարքը դասելու գործընթացը կավարտվի մինչև 2015թ: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է եպիսկոպոս Արշակ Խաչատրյանը՝ ամփոփելով Եպիսկոպոսոական հավաքի արդյունքները, որը կայացել է սեպտեմբերի 24-27-ը, հայտնում է News.am-ը:

Նրա խոսքով՝ 2014-ի աշնանը կրկին Եպիսկոպոսական հավաք կհրավիրվի, որի ընթացքում կներկայացվեն համապատասխան բաղկացուցիչները՝ Ցեղասպանության զոհերին սրբերի շարքին դասելու. «Սրբերի շարքին դասելը հոգևոր գործընթաց է: Ամենայն հավանականությամբ, դա կլինի սրբերի շարքին խմբակային դասում, քանի որ այդ մարդիկ իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի և կրոնի: Այդ գործընթացն կիրականացնեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II և Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I»:

Նա միաժամանակ ընդգծել է, որ այս փուլում Հայոց ցեղասպանության զոհերի հստակ թիվ չի նշվում, քանի որ, եպիսկոպոսի կարծիքով, Հայոց ցեղասպանության զոհերի թիվը գերազանցում է 1,5 մլնը:

Tekali Taxi