Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանն ասել է՝ ինչու պատգամավորին «ՀայՌուսԳազարդի» հետ պայմանագրից մանրամասներ չեն հայտնում

Տիգրան Սարգսյանն ասել է՝ ինչու պատգամավորին «ՀայՌուսԳազարդի» հետ պայմանագրից մանրամասներ չեն հայտնում

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում նորից  բարձրացրել է Կառավարության՝ իրեն տեղեկատվություն չտրամադրելու հարցը:

Մանուկյանն ասել է, որ 6 ամիս առաջ դիմել է Կառավարությանը՝ ստանալու համար «ՀայՌուսԳազարդ» ընկերության հետ կնքած պայմանագրի մասին տեղեկություն, սակայն իրեն այդ տեղեկատվությունը չեն տրամադրում:

«Եթե կա պետական գաղտնիք, ես կստորագրեմ և չեմ հրապարակի այդ թվերը: Վեց ամիս խնդրել մի փաստաթո՞ւղթ, ինչո՞ւ չեք տալիս: Եթե Խորհրդարանի պատգամավորը իր պետության հետ կապված ինֆորմացիա ստանալու իրավունք  չպետք է ունենա, ո՞վ պետք է ունենա>,- ասել է Մանուկյանը:

Հարցին պատասխանել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշել է, որ որևէ տեղեկատվություն այդ հարցում չի տրվի, քանի դեռ պայմանագիր չի կնքվել:

«Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ:  Այն պահին, երբ դրանք կստորագրվեն, դրանք կգան Ազգային Ժողով»,- ասել է վարչապետը:

Այս հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անջատել է խոսափողը և կոչ արել Մանուկյանին կոռեկտ լինել՝ թույլ չտալով պատասխանել վարչապետին:

Tekali Taxi